Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
28.11.2017 | 00:10

Ո՞վ կարող է քննել երկնքի բարձրությունը, երկրի լայնությունը և իմաստության խորքերը։ Իմաստությունն ստեղծվեց ամեն ինչից առաջ, զգոնությունը և հանճարը հավիտենից կային։ Իմաստության աղբյուրը բարձրյալ Աստծու խոսքն է, և նրա ճանապարհները հավիտենական պատգամներ են։ Իմաստության արմատները նրա մեջ հայտնվեցին։ ՈՒ՞մ տրվեց իմաստության գիտությունը, և ո՞վ հասկացավ նրա արվեստը։ Իմաստությունը մեկ է և խիստ ահեղ, որ նստում է իր գովության աթոռին։


Սիրաքի իմաստություն 1. 3-8

Դիտվել է՝ 3109

Մեկնաբանություններ